Չեմ բացառում, որ ոչ հեռավոր ապագայում համանախագահները Հայաստան կգան. Այվազյան

ԱԳ նախարարը նշեց, որ այս նոր իրավիճակում ավելի քան երբևէ կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Պարբերաբար տեղի են ունենում շփումներ թե ողջ կազմով, թե առանձին համանախագահ երկրների արտգործնախարարների և դեսպանների հետ։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին Այվազյանը հայտարարեց այդ մասին` պատաստանելով հարցին, թե Մինսկի խմբի համանախագահների` Հայաստան այց նախատեսվո՞ւմ է։

Արա Այվազյանը մեկնաբանել է ԱԽ քարտուղարի սկանդալային հայտարարությունը

«Տարբեր պարամետրերի մասին քննարկումներ են գնում և չեմ բացառում, որ ոչ հեռավոր ապագայում կլինեն նաև հանդիպումներ և համանախագահների այցը Հայաստան»,–ասաց Այվազյանը։

ԱԳ նախարարը հավելեց նաև, որ այս նոր իրավիճակում մենք` այսինքն ողջ տարածաշրջանում ավելի քան երբևէ կարիք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության:

ՀՀ–ն թշնամիներ չի փնտրում տարածաշրջանում. Այվազյանը` թուրքական սպառնալիքի մասին