Դատախազությունը Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դիմումն ուղարկել է քրեական ոստիկանություն

Դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ էր դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը Բարձրագույն դատական խորհրդից ստացել է դատավոր Մհեր Պետրոսյանի առնչությամբ դիմումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնվեցին․ խորհրդարանն ընդունեց օրինագիծը

Խաչատրյանը հավելեց, որ դիմումն ուղարկել են քրեական ոստիկանություն։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանից դիմում էր ստացել, որի առնչությամբ անմիջապես քննարկում էր կազմակերպվել: Դատավոր Մհեր Պետրոսյանը ԲԴԽ է դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։

Քննարկումից հետո էլ ԲԴԽ–ն որոշել է ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկել Մհեր Պետրոսյանի դիմումի պատճենը՝ դատախազության լիազորությունների շրջանակում դիմումում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

ԱԱԾ աշխատակիցները մարտի 17-ին այցելել էին դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։ Դատավորը մերժել էր նրանց ընդունել ու այցի մասին անմիջապես տեղյակ էր պահել ԲԴԽ-ին։

Դատախազությունն Օնիկ Գասպարյանի դիմումն ուղարկել է ՀՔԾ