Բժիշկ Կոմարովսկին ասել է` որոնք են մրսածությունը բուժելու գլխավոր կանոնները

Արյան խտացման հետևանքով նվազում է լորձաթաղանթներում արյան շրջանառության ակտիվությունը, ինչի հետևանքով նվազում է նաև լորձը սինթեզելու կարողությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Բժիշկ եւ հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին նշել է մրսածության բուժման գլխավոր կանոնները: Իր խորհուրդները նա հրապարակել է Instagram-ում։

Արդյո՞ք COVID-19-ը հաղթահարածները պետք է պատվաստվեն գրիպի դեմ. պատասխանում են բժիշկները

Նրա կարծիքով՝ մրսածության բուժման համար կարևոր է թույլ չտալ, որ լորձը չորանա։ Ընդ որում` լորձաթաղանթի վիճակի վրա ազդում է երկու գործոն։

Առաջինը կապված է մեր շնչած օդի հետ:

«Որքան օդը տաք է, այնքան ավելի ակտիվ է լորձը չորանում», - բացատրել է Կոմարովսկին։

Մրսածությունը բուժելու համար նա հորդորում է սառը և խոնավ օդ պահպանել սենյակներում։

Ինչպես կանխել հարբուխի զարգացումը. բժշկի խորհուրդներ

Երկրորդ գործոնը արյան ռեոլոգիան է, այսինքն՝ հոսունությունը։ Բժշկի խոսքով` արյան խտացումը հանգեցնում է լորձաթաղանթներում արյան շրջանառության ակտիվության նվազման։ Սա իր հերթին նվազեցնում է լորձ սինթեզելու կարողությունը։

Բժիշկ Մյասնիկովն ասել է՝ որ մթերքներն են օգնում ապրել մինչև 100 տարեկան

«Այլ կերպ ասած, որքան արյունը խիտ է, այնքան խիտ է նաև լորձը», - ընդգծել է Կոմարովսկին:

Արյան խտացում թույլ չտալու համար բժիշկը խորհուրդ է տալիս շատ հեղուկ օգտագործել։

«Բժիշկը ծաղիկ ու կոնֆետ չի խմում»․ ինչպես է հայ բժիշկների հումորն օգնում գոյատևել