Այս տարի ապրիլի 24-ը կունենա հավելյալ խորհուրդ. ԱԳ նախարար

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը նշեց, որ ապրիլի 24–ին ընդառաջ նախարարւոթյունն աշխատանքներ է տանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Ցեղասպանության ճանաչումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Պետք է հայ-ռուսական զորախումբ ստեղծել՝ ի հակադրություն թուրք-ադրբեջանականի. փորձագետ

«Այն, ինչ տեղի ունեցավ վերջին ամիսներին, ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայոց ցեղասպանության անպատժելիությունը շարունակում է ոգևորել նման ցեղասպան նպատակ ունեցողներին»,–ասաց ԱԳ նախարարը։

Նրա խոսքով` այս տարի ապրիլի 24-ը կունենա հավելյալ խորհուրդ, և այդ օրն իրենց զորակցությունը հայ ժողովրդին և Հայաստանին կհայտնեն տարբեր երկրներ և անհատներ։ Այվազյանը նշեց` այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում։

ԱԳ նախարարը հավելեց նաև, որ յուրաքանչյուր ապրիլի 24 ոչ միայն մեր նահատակների ոգեկոչման օրն է, այլ նաև միջազգային ասպարեզում ցեղասպանությւոնների դատապարտման և կանխարգելման միջազգային օր։

ՀՀ–ն թշնամիներ չի փնտրում տարածաշրջանում. Այվազյանը` թուրքական սպառնալիքի մասին