Ասուլիս. «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանի մասնակցությունը

Մարտի 30-ին` ժամը 13:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանը ներկայացնող Մոնիկա Գրիգորյանի և գեղեցկության մրցույթների կազմակերպիչ Գոհար Հարությունյանի ասուլիսը։
Sputnik

Գոհար Հարությունյանը «Միսս Հայաստան –1998», «Միսս ԱՊՀ–1999», «Միսիս Գլոբ – 2009», «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահն է։

Ասուլիսի թեման` «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանի մասնակցությունը։

Հարգելի գործընկերներ, եթե ձեզ մոտ կան հարցեր, կարող եք գալ Sputnik Արմենիա մամուլի ակումբ և անմիջապես ուղղել ձեր հարցերը:

Ասուլիսը կհեռարձակվի Sputnik Արմենիայի էջում, ինչպես նաև Facebook- ում և Youtube- ում:

Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։