Ալեքսիս Օհանյանը մանկական գրքի հերոս է դարձել

Հայտնի գործարարի հետևորդները խոստովանել են` այն սերը, որը նա տածում է իր ընտանիքի հանդեպ, պարզապես հիացմունքի է արժանի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ամերիկացի ձեռնարկատեր, «Reddit»-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը երեխաների համար նախատեսված գրքի հերոսներից մեկն է դարձել։

Ճիշտ է, գիրքը նվիրված է նրա կնոջը՝ տիտղոսակիր թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին և կոչվում է «Սերենա Ուիլյամսի արտասովոր կյանքը», բայց հեղինակները չեն անտեսել նաև նրա ընտանիքի անդամներին։

Օհանյանը գրքի մասին գրել է Instagram–ի իր էջում։

«Սա ընկերս է ինձ ուղարկել։ Մի քանի էջ էլ ձեր եղբորն է «բաժին հասել», բայց դուք արդեն գիտեք, որ Օլիմպիա Օհանյանը, ինչպես միշտ, վերմակն իր վրա է քաշել», - գրել է Օհանյանը և գրքից հատվածներ հրապարակել։

«Սերենա Ուիլյամսի արտասովոր կյանքը» գրքում ներկայացվում է Ալեքսիսի ու Սերենայի սիրո պատմությունը, հեղինակները պատմում են նաև` ինչպես է գործարարը խնամել կնոջն ու նորածին դստերը ՝ Օլիմպիային, երբ Սերենան ծննդաբերությունից հետո առողջական լուրջ խնդիրներ է ունեցել:

Անսպասելի շրջադարձ. Ալեքսիս Օհանյանի հայրը երազում էր, որ որդին ֆուտբոլիստ դառնար

«Ընտանիքի հանդեպ ձեր սիրո «ծավալը» պարզապես հիացնում է։ Ես սպասում եմ ձեր ընտանիքի մասին պատմող ֆիլմին»,– խոստովանել են նրա էջի հետևորդները:

Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել, թե ինչպես է անցկացնում ժամանակը դստեր հետ. լուսանկարներ

Գործարարն ընդգծել է` ամենակարևորն այն է, որ գրքում շեշտը դրվել է երեխայի վճարովի արձակուրդի կարևորության և հատկապես «հայրական դեկրետի» վրա:

Ինչպես հայտնի է, Ալեքսիս Օհանյանն ակտիվորեն պայքարում է կանանց իրավունքների համար և իր ընկերությունում արձակուրդ է սահմանել տղամարդկանց համար։

Մանկական երազանքն ու ոսկե ջիղը․ Ալեքսիս Օհանյանը նոր նախագիծ է ներկայացրել