ԱԱԾ-ն հերքում է Արմեն Աբազյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման մասին լուրերը

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հաջորդ շաբաթ ազատվելու է պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի` պաշտոնից ազատման լուրերը։

Պատմությունը կրկնվում է. Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ նոր տնօրեն է «աճեցնո՞ւմ»

«ԱԱԾ տնօրենի փոփոխության մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Ի դեպ, «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 4.1 հոդվածի 1-ին կետի համաձայն` ԱԱԾ տնօրենին պաշտոնի նշանակում և ազատում է հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:

Հիշեցնենք`մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հաջորդ շաբաթ ազատվելու է պաշտոնից։ Նշվում է, որ պատճառն այն է, որ Աբազյանը տապալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգների կատարումը, չի կարողացել հիմքեր ստեղծել նրա համար «խնդիրներ ստեղծող» անձանց մեկուսացնելու համար:

Նիկոլ Փաշինյանի օգնականի դեպքի առնչությամբ քրեական գործ չի հարուցվի. ԱԱԾ