Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցով Արմավիրում է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի զոհված զինծառայողների հիշատակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցով Արմավիրում է, տեղեկացնում է նրա խոսնակ Մանե Գևորգյանը։

«Ծրագրում՝ բնակիչների հետ հանդիպումներ: Վարչապետը նաև հարգանքի տուրք կմատուցի զոհված զինծառայողների հիշատակին», - գրել է Գևորգյանը։

Մարտի 20-ին Փաշինյանը մարզային այցով Արագածոտնում էր։ Ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները դա համարեցին չհայտարարված նախընտրական քարոզարշավի մեկնարկ ու վարչական ռեսուրսի չարաշահում․ Հայաստանում հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես կսկսվի հունիսի սկզբին։

Նիկոլ Փաշինյանը դարձել է պարտված ու նվաստացած Հայաստանի խորհրդանիշ. «Le Monde»