ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումները ժայռամագլցման վարժանքներ են անցկացրել ադրբեջանցի զինծառայողների հետ։ Այս մասին ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության թվիթերյան էջում։
Հատուկ ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները մեկնարկել էին դեռ մարտի սկզբին։ Դրանք տեղի են ունենում Թուրքիայի Իսպարտա նահանգում և կտևեն վեց շաբաթ։