Մխիթարյանը հաջողություն է մաղթել հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Իսլանդիայի հավաքականին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել ընտրանուն Մունդիալի որակավորման փուլի Իսլանդիայի դեմ խաղում:

Սոցցանցերի իր էջերում Մխիթարյանը մասնավորապես գրել է. «Հերթական կարևոր հանդիպումը Իսլանդիայի դեմ: Հաջողություն տղաներ»:

Մխիթարյանը հաջողություն է մաղթել հավաքականին

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի կարողացել միանալ հավաքականին։

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Իսլանդիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Մինչ այս աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի սաները նվազագույն հաշվով հաղթել էին Լիխտենշտեյնին: Հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները՝ Էնեա Յորգիի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ռիդիգեր Ցոկայը և Ռեյդի Ավդոն։ Չորրոդ պաշտոնյան է Յուջին Ջայան։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Կարել Վիդլակը (Չեխիա), պատվիրակը՝ Լեոնիդ Կալոշինը (Ռուսասատան)։

Ինչպես գոլ խփել Իսլանդիային․ հայ ձախլիկ ռմբարկուի աջ ոտքի գաղտնիքը