ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ֆուտբոլի 2022-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի՝ Իսլանդիայի հետ կայանալիք խաղից առաջ հանդիպում և զրույց է ունեցել թիմի ֆուտբոլիստների հետ:
Նա տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում: Դիմելով ֆուտբոլիստներին՝ Կապառոսն ասել է, որ իրենք իսկական կոլեկտիվ են.
«Ես ձեզ պարտք եմ, չկարողացա հրաժեշտ տալ Լիխտենշտեյնի հետ խաղից հետո, ու հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել: Դուք ապացուցեցիք, որ իսկական կոլեկտիվ եք, համախմբած եք, դուք ընկերների մի խումբ եք»,- ասել է 65-ամյա մասնագետը:
Հիշեցնենք՝ առաջին տուրում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին, իսկ այսօր՝ մարտի 28-ին, սեփական հարկի տակ կընդունի Իսլանդիային:
Հանդիպումը կմեկնարկի ժ. 20.00-ին։