«Ձեզ վախացնելո՞վ են բերել»․ Փաշինյանի մարզային հանդիպմանը կրկին երեխաներ են եղել

Փաշինյանը հանդիպման ժամանակ գրկել է երեխաներից մեկին, որը դրանից հետո սկսել է լացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի հանդիպման ժամանակ երեխաներ են եղել։ Նա նրանց հարցրել է՝ ինչու են եկել։

Պետք է մտածենք հայ-ռուսական համատեղ զորախումբն ավելի ուժեղացնելու ուղղությամբ. Փաշինյան

«Ձեզ վախացրե՞լ են, սպառնացե՞լ են ոստիկանությամբ կամ վատ գնահատական դնելով», - հարցրել է նա երեխաներին։

Դպրոցականներից բացասական պատասխան ստանալով՝ վարչապետը հարցրել է, թե որն է պատճառը, որ եկել են հանդիպման։ Երեխաներին մեկն ասել է, որ իրենք Փաշինյանի կողմնակից են, Գոռ անունով մի տղա էլ բղավեց, որ հպարտ է նման վարչապետ ունենալով։ Փաշինյանը իջավ ու գրկեց նրան, երեխան հուզմունքից սկսեց լացել։ Այնուհետև նա վարչապետի հետ միասին բեմ բարձրացավ և կարդաց բանաստեղծություն Փաշինյանի մասին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը արդեն սկսել է մարզային այցերը, եղել է Արագածոտնում ու Արմավիրում։ Ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները դա համարում են չհայտարարված նախընտրական քարոզարշավի մեկնարկ ու վարչական ռեսուրսի չարաշահում․ Հայաստանում հունիսի 20-ին նախատեսված ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես կսկսվի հունիսի սկզբին։

Արագածոտնում Փաշինյանի և քաղաքացիների հանդիպումների ժամանակ երեխաների ներկայությունը քննադատության առիթ էր դարձել իշխանության հասցեին։ Փաշինյանի ընդդիմախոսները հայտարարում են, որ չի կարելի անչափահասներին խառնել քաղաքական գործընթացներին։

Ապրիլին ես հրաժարական կտամ. Նիկոլ Փաշինյան