Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Պաշտոնական այցի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը կընդունի ՌԴ Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, հայտնում է ԲԴԽ-ի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահի հրավերով մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Պաշտոնական այցի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը կընդունի ՌԴ Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը», - գրված է հաղորդագրությունում։

ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնվեցին․ խորհրդարանն ընդունեց օրինագիծը

Երկու երկրների դատական իշխանությունների փոխգործակցության ամրապնդման շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՌԴ դատական իշխանության բարձրաստիճան նաև այլ պաշտոնյաների հետ։