Արցախը կանգուն է, և Արցախը պետք է կառուցենք նորովի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցով Արմավիրում է։ Նա նաև հարգանքի տուրք կմատուցի զոհված զինծառայողների հիշատակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Արցախը վիրավոր է, բայց կանգուն, և Հայաստանն ու Արցախը պետք է նորովի կառուցենք։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրում  մարզային այցի ժամանակ։

Փաշինյանի ու Արցախի նախագահի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել

«Մենք պետք է հիմա զրուցենք, օգնենք իրար, կիսվենք իրար հետ, որովհետև դժվար փորձության միջով ենք անցել և պետք է վերականգնենք հույսը ու հավատը ապագայի նկատմամբ», - ասաց վարչապետը։

Նա, բացի քաղաքացիների հետ շփվելուց, նաև հարգանքի տուրք կմատուցի զոհված զինծառայողների հիշատակին։

«Առաջին կաևոր հարցը այն է, թե հանուն ինչի ընկան մեր նահատակները։ Հենց նրանց զոհողությունների բերումով է, որ Արցախը վիրավոր է, բայց կանգուն։ Մեր ծառայությունը նրանց հիշատակին կլինի այն, որ Հայաստանը և Արցախը կառուցենք նորովի», - ասել է նա։

Մարտի 20-ին Փաշինյանը մարզային այցով Արագածոտնում էր։ Ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները դա համարեցին չհայտարարված նախընտրական քարոզարշավի մեկնարկ ու վարչական ռեսուրսի չարաշահում․ Հայաստանում հունիսի 20-ին նախատեսված ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես կսկսվի հունիսի սկզբին։

Fitch-ն անփոփոխ է թողել է ՀՀ–ի վարկանիշը և կանխատեսել` Փաշինյանը կհաղթի ընտրություններում