Ապրիլին ես հրաժարական կտամ. Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա։ Այդ մասին հայտարարել է ինքը՝ Փաշինյանը՝ Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Կանխատեսելի Հայաստանը. ինչու ընդդիմությունը չի կարողանում հասնել Փաշինյանի հրաժարականին

Փաշինյանը որպես ժամկետ նշել է ապրիլ ամիսը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ խորհրդարանական ուժերի հետ հանդիպումներից հետո որոշվել է հունիսի 20-ին անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Նշենք, որ Սահմանադրության 93–րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը: Արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ–ի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում: