Զոհված զինծառայողների աճյուններ են փնտրում Ջրականի ու Վարանդայի շրջաններում

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն իրականացվում են մեկ ջոկատով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երեկ՝ մարտի 26-ինարդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Որոնման աշխատանքներն իրականացվել են Թալիշ-Մատաղիս ուղղություններում:

ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր որոնումները մեկ ջոկատով շարունակվում են հարավային՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Նշենք, որ մինչ օրս դեռ հստակ հայտնի չէ, թե հայկական կողմը քանի զոհ է ունեցել արցախյան պատերազմում։

34–ամյա կինը յուրացրել է վիրավոր զինծառայողների համար ՌԴ-ից ուղարկված մոտ 4 մլն գումարը