ՌԱԴԻՈ

Ո՞ր դեպքում Հայաստանը միջազգային «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մաս կկազմի

Քաղաքական գիտությունների թեկնածու, չինագետ Մհեր Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Չինաստանի վրա ճնշում գործադրելու քայլերին և Իրանում Հնդկաստանի դեսպանի այն հայտարարությանը, թե Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիային կապել Հայաստանի տարածքով:
Sputnik
Ո՞ր դեպքում Հայաստանը միջազգային «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մաս կկազմի

Հայաստանի`միջազգային «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին միանալու բոլոր խոսակցությունները փուչ են, քանի դեռ Հայաստանը չի կառուցել  իր սեփական «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը կամ Իրան-Հայաստան երկաթգիծը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  չինագետ Մհեր Սահակյանը` անդրադառնալով օրերս Իրանում Հնդկաստանի դեսպանի այն հայտարարությանը, թե իրենք ծրագրում են Հայաստանի տարածքով նոր միջանցք կառուցել։

Հյուսիս-հարավի շինարարությունը կմեկնարկի եղանակային պայմանների բարելավման պես

«Եթե մենք ուզում ենք այստեղ ռեալ դերակատարում ունենալ, առաջինը պետք է կառուցենք մեր «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը` ճանապարհ, որը կգնա դեպի Իրանի տարածք, քանի դեռ մենք սա չենք կառուցել, Հնդկաստանի դեսպանն ասի, թե մեկ այլ երկրի դեսպան, սա մեծ նշանակություն չունի»,- ասաց նա։

Տարածաշրջանում Թուրքիայի ակտիվությունը Սահակյանը բացատրում է Միացյալ Նահանգների գործոնով։ Պաշտոնական Վաշինգտոնը ձգտում է Թուրքիայի միջոցով ուժեղացնել իր դերակատարությունը Կենտրոնական Ասիայում, որպեսզի ճնշի Չինաստանին։

Նրա խոսքով` ԱՄՆ 46–րդ նախագահ Ջո Բայդենը շարունակում է իր նախորդների, մասնավորապես Դոնալդ Թրամփի ու Բարաք Օբամայի որդեգրած հակաչինական քաղաքականությունը, որի հիմքերը դրվել են դեռևս 2011 թվականին։

«Գործընթացը սկսվել է հենց Օբամայի օրոք, 2011-ին հենց Օբամայի թիմը հայտարարեց շրջադարձ դեպի Ասիա-խաղաղօվիանոսյան տարածաշրջան, քանի որ ԱՄՆ-ում ու Վաշինգտոնում շատ լավ հասկանում էին, որ աշխարհի տնտեսական, քաղաքական կենտրոնը Եվրոպայից փոխվում է դեպի ասիական տարածաշրջան. նրանք տեղափոխվում էին այստեղ, որ կարողանան զսպել հզորացող Չինաստանին»,- նշեց չինագետը։

Հիշեցնենք` Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրանը Իրանում հայտարարել էր, որ իրենք ծրագրում են միացնել Չաբահարի արևմտյան մասը և Հնդկական օվկիանոսը Եվրասիայի wu Հելսինկիի հետ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-հարավ» միջանցքը: Նա հավելել էր, որ Նյու Դելին ծրագրում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենակարևոր նավահանգիստը: