«Սուրենյան ջան, ինչի՞ եք այդպես բարկացել». օգտատերերը միացել են օդերևութաբանի չելենջին

Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղում: Ապարանցիները հայտնում են, որ իրենց մոտ նույնիսկ բուք է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե որքան առատ ու գեղեցիկ ձյուն է տեղում այս պահին Աղվերանում:

«Աղվերան 27.03.2021»,- իր տեսանյութը վերնագրել է Սուրենյանը:

Օդերևութաբանի նախաձեռնությանը միացել են նրա տասնյակ հետևորդներ, որոնք գրառման մեկնաբանություններում ձմեռային պատկերներ ու տեսանյութեր են հրապարակել իրենց բնակավայրերից՝ Հրազդանից, Ապարանից, Վանաձորից, Սպիտակից, Գյումրիից, Դիլիջանից, անգամ Երևանի Նոր Նորք ու Ավան վարչական շրջաններից:

Օգտատերերից մեկը կատակել է. «Վայ, այ Սուրենյան ջան, էս ի՞նչ է: Ինչի՞ եք այդպես բարկացել ու այս ձյունն ու բուքը ուղարկել Ապարան»:

Պահպանենք բնությունը․ մեկ ժամով երկրի լուսավորությունը կանջատվի 

Մեկ ուրիշն էլ Սուրենյանին մեղադրել է «ժողովրդին տեռորի ենթարկելու» համար ու առաջարկել. «Չես կարողանում աշխատես, հրաժարական տուր, այ քեզ բան»:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկություններով` ներկա պահին ձյուն է տեղում Շիրակի, Կոտայքի, Լոռու մարզերում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան քաղաքներում և Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում:

Մոտենում ենք կորոնավիրուսի պիկին. մահճակալային ֆոնդն արդեն զբաղված է

Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Ցրտեր են մոտենում. ծաղկած ծիրանենիների այգիներում պետք է կանխարգելիչ միջոցառումներ անել