Ռուսաստանում միգրանտներին կպարտավորեցնեն գրանցվել էլեկտրոնային ռեեստրներում

Ռուսաստանում աշխատող օտարերկրացիներին ու նրանց պոտենցիալ գործատուները ստիպված կլինեն գրանցվել էլեկտրոնային ռեեստրներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Աշխատանքային միգրանտների, ինչպես նաև նրանց պոտենցիալ գործատուների գրանցումը էլեկտրոնային ռեեստրներում պարտադիր պայման կդառնա Ռուսաստանում աշխատելու համար: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում միգրացիոն համակարգում. պարզաբանում է ծառայության պետը

Հաղորդագրության համաձայն՝ ՆԳՆ-ն մշակում է օտարերկրյա աշխատողների և նրանց գործատուների էլեկտրոնային ռեեստրի ներդրման միջոցով աշխատանքային գործունեության մեջ օտարերկրյա քաղաքացիների ներգրավման բարեփոխման մասին օրինագիծը:

«Օտարերկրյա քաղաքացիները կկարողանան աշխատել, իսկ գործատուները, աշխատանքների կամ ծառայությունների պատվիրատուները կկարողանան օտարերկրյա աշխատողներ ներգրավել համապատասխան գրանցամատյաններում գրառում ունենալու պայմանով»,– ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Պուտինը հանձնարարել է պարզեցնել շինարարությունում միգրանտներին ներգրավելու գործընթացը

Ավելի վաղ ռուս գործարար Օլեգ Չերնովը կոչ էր արել աշխատանքային միգրանտների տվյալների միասնական բազա ստեղծել նրանց աշխատանքի տեղավորման համար:

Նրա կարծիքով` լավ կլիներ, եթե այդ բազայում ընդգրկվեին այն աշխատողների անկետաները, որոնք աշխատելու համար Ռուսաստան են մեկնում արտասահմանից։ Ըստ նրա` դա կհեշտացներ աշխատանքի փնտրտուքը և գործատուին թույլ կտար ավելի լավ հասկանալ օտարերկրյա քաղաքացու հնարավորությունները:

Միգրացիայի խոցելի կողմը. ինչով կարող է խնդրին օգնել «միասնական պատուհանը» ԵԱՏՄ երկրներում