Մահացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար Արա Մնացականյանը

Արա Մնացականյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Կյանքից անժամանակ հեռացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար, փորձառու դիվանագետ Արա Վլադիմիրի Մնացականյանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ հյուպատոսությունը։

«Նա իր բարձր մասնագիտական գործունեությամբ երկար տարիներ ՀՀ ԱԳՆ-ի ներքո ծառայել է Հայաստանի Հանրապետությանը։ Դեսպանության ողջ անձնակազմի անունից մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Արա Մնացականյանի հարազատներին, մտերիմներին և բոլոր գործընկերներին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը նաև տեղեկացնում է, որ Մնացականյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Մոսկվայում մարտի 29-ին` ժամը 14:00-ից 15:00-ն (հասցե՝ Ստրոմինկա փ․7, կ․ 10 – Բախրուշին եղբայրների անվ․ հ․5 քաղաքային հիվանդանոց):

1094 նոր դեպք, 16 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում