Իսլանդացի լուսանկարիչը ֆանտաստիկ կադրեր ստանալու համար դրոնն այրել է հրաբխի խառնարանում

Ֆագրադալսֆյադլ հրաբխի ժայթքումը հաջողվել է նկարահանել չափազանց մոտ հեռավորությունից։ Լուսանկարներն ու տեսանյութերը պարզապես հիացրել են մարդկանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Իսլանդացի լուսանկարիչ Գարդար Օլաֆը զոհաբերել է իր դրոնը, բայց փոխարենը զարմանալի կադրեր է ստացել։ Նա նկարահանել է Ֆագրադալսֆյադլ հրաբուխը հենց խառնարանից: Օլաֆը կադրերը հրապարակել է Instagram-ում։

«Այս նկարահանման համար հալեցրել եմ դրոնս», — գրել է նա Instagram-ում:

«Արժեր. նման բան կյանքում մեկ անգամ է պատահում։ Նույնիսկ մենք շոգը զգացինք։ Միշտ կարող ես նոր դրոն գնել, բայց նման նկարահանում դժվար թե հաջողվի անել»,– գրել են նրանք:

Սեթևեթող հրաբուխը․ ինչպես է ժայթքում Պիտոն դը լա Ֆուրնեզը․ տեսանյութ

Հաշվի առնելով, թե Օլաֆը որքան յուրահատուկ լուսանկարներ ու տեսանյութեր ունի հրաբխի մասին` կարելի ենթադրել, որ դա նրա միակը դրոնը չէր։

«Ասա՝ պանիր». քեզ ժպտում է հրաբուխը

Նշենք, որ Ֆագրադալսֆյադլի ժայթքումը սկսվել է մարտի 19-ին։

Էտնայի ահավոր գեղեցկությունը․ հրաբխի ժայթքման կադրերը գրավել են էսթետներին