Հայտնի է դարձել սրտի կաթվածի ռիսկը նվազեցնող անսպասելի մթերքը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի ամբողջ աշխարհում սրտանոթային համակարգի հիվանդություններից մահանում է ավելի քան 17,5 մլն մարդ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik․ Ընկույզների օգտագործումը կարող է բարելավել սրտի առողջությունն ու նվազեցնել սրտի հիվանդություններից վաղաժամ մահվան վտանգը։ Տեղեկությունը հայտնում է MedicalXpress հարթակը՝ հղում անելով Մայո կլինիկայի (ԱՄՆ) գիտնականների հետազոտությանը:

Ի՞նչ է «լուռ» կաթվածը․ բժիշկը խոսել է հիմնական ախտանիշների մասին

Մասնագետները պարզել են, որ ընկույզները նվազեցնում են ցածր խտության լիպոպրոտեինների ու տրիգլիցերիդների մակարդակը, որոնք նպաստում են զարկերակներում խոլեստերինային կուտակումների ձևավորմանը:

Բժիշկները նշում են, որ բժշկական հակացուցումների բացակայության դեպքում կարելի է սննդի մեջ օգտագործել ցանկացած ընկույզ, քանի որ գրեթե բոլոր տեսակները պարունակում են չհագեցած ճարպեր, օմեգա-3 ճարպաթթուներ, բջջանյութ, վիտամին E, բուսական ստերոիդներ և L-արգինին:

Գիտնականները զգուշացրել են, որ ընկուզեղենն ունի բարձր կալորիականություն ու խորհուրդ են տվել օգտագործել միայն փոքր չափաբաժիններով՝ առանց շաքարի, աղի կամ շոկոլադի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի ամբողջ աշխարհում սրտանոթային համակարգի հիվանդություններից մահանում է ավելի քան 17,5 մլն մարդ: Ընդ որում, վաղաժամ ինսուլտների և ինֆարկտների մոտ 80 տոկոսը կարելի է կանխել։

Ընկույզի ո՞ր տեսակը չարժե ուտել