ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Արդեն մի քանի ժամ է` Երևանում ասես ձմեռ լինի. մեծ–մեծ փաթիլներով ձյունը, ճիշտ է, հալվում է ասֆալտին, բայց ավտոմեքենաներն ակնհայտորեն սպիտակել են։
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, թե գիժ մարտը ինչ անակնկալ է մատուցել երևանցիներին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնում է, որ այս պահին ձյուն է գալիս նաև Շիրակի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը։
Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են (կան կուտակումներ)։
Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ցրտեր են մոտենում. ծաղկած ծիրանենիների այգիներում պետք է կանխարգելիչ միջոցառումներ անել
Արարատի մարզի Զանգակատուն-Լանջառ ավտոճանապարհին բուք է (կան կուտակումներ)։
Պահպանենք բնությունը․ մեկ ժամով երկրի լուսավորությունը կանջատվի