«Եվրատեսիլի» կազմակերպիչները թույլ չեն տվել, որ Բելառուսը մասնակցի մրցույթին

Մրցույթի կազմակերպիչները համարել էին, որ Բելառուսի ներկայացրած երգը քաղաքականացված էին, խնդրել էին նոր երգ ներկայացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Բելառուսը չի կարողանա մասնակցել «Եվրատեսիլ-2021» երաժշտական մրցույթին։ Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարություն է տարածել և բացատրել պատճառը։

«Եվրատեսիլի» մասնակցի տեսահոլովակը մեկ օրում դիտել են ավելի քան 900 հազար անգամ

Ավելի վաղ կազմակերպիչները համարել էին, որ բելառուսական «Գալասի Զմեստա» խմբի երգը չի համապատասխանում մրցույթի կանոններին, քանի որ քաղաքականացված է, և խնդրել էին նոր ստեղծագործություն ներկայացնել: Հայտի ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ երկրորդ երգն էլ չի բավարարում Եվրոպական հեռարձակողների միությանը։ Անհամապատասխանության պատճառները նշված չեն։

«Նոր երգը նույնպես խախտում է մրցույթի կանոնները: Քանի որ Բելառուսը չի կարողացել հայտ ներկայացնել երկարացված ժամկետի ընթացքում, ցավոք, չի մասնակցի մայիսին կայանալիք «Եվրատեսիլ» 65-րդ մրցույթին», - արձանագրել են կազմակերպիչները:

«Եվրատեսիլն» այս տարի կանցկացվի Ռոտերդամում (Նիդեռլանդներ) մայիսի 18-22-ը:

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»