Արցախի մի շարք շրջանների բնակիչները կարող են մարտի 29-ից հագուստ ստանալ Երևանում

Միջոցառման շահառու հանդիսացող բնակիչները պետք է անձնագրով մոտենան իրենց շրջանի պատասխանատուին, որոնք կուղղորդեն հագուստի ընտրության հարցում` ըստ ընտանիքի կազմի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. «Ազնավուր» բարեգործական հիմնադրամը մեծ քանակությամբ հագուստ (կանանց և տղամարդկանց) է տրամադրել ։ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ հագուստը բաժանվելու է Օպերատիվ շտաբի` Արշակունյաց 73/2 հասցեում գտնվող պահեստից։

«Բաշխումը սկսվելու է մարտի 29-ից՝ ամեն օր ժամը 10:00-ից -15:00-ն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Միջոցառումից կարող են օգտվել միայն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ Հադրութ, Շահումյան, Քաշաթաղ, Շուշի և Մարտունի, Մարտակերտ, Ասկերան շրջանների բռնազավթված տարածքների՝ այս պահին Հայաստանի Հանրապետությունում գտնվող տեղահանված քաղաքացիները։

Արցախում 110 մլրդ դրամի ծրագիր կիրականացվի. Փաշինյանն ասաց` ինչպես է գումարը «հավաքվելու»

Պահեստում ներկա են լինելու վերոնշյալ շրջանների ներկայացուցիչները. միջոցառման շահառու հանդիսացող բնակիչները անձնագրով (բերել նաև անձնագրի պատճենը) մոտենում են իրենց շրջանի պատասխանատուին, որոնք ուղղորդելու են հագուստի ընտրության հարցում (ըստ ընտանիքի կազմի):

Ասկերանի և Մարտունու շրջանի բնակիչները մոտենում են Շուշիի շրջանի պատասխանատուին, իսկ Մարտակերտի շրջանի բնակիչները՝ Շահումյանի շրջանի պատասխանատուին։

Վերոնշյալ միջոցառման շրջանակում աջակցությունը տրամադրվելու է բացառապես տեղահանված (փաստացի և ոչ փաստացի) բնակիչներին։ Ցուցակները առկա են շրջանների պատասխանատուների մոտ։

Շտաբը խնդրում է, որ նրանք, ովքեր արդեն օգտվել են Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում հիմնադրամի կողմից տրամադրված աջակցությունից, երկրորդ անգամ չներկայանալ։

Հայաստանում դեռ 25 000 արցախցի է ապրում. կառավարությունը կշարունակի աջակցության ծրագրերը