Առատ ձյան պատճառով փակ է Երևանից դեպի Եղեգնաձոր ճանապարհը. լուսանկարներ

Հայաստանի մի շարք հատվածներում ձյուն է գալիս։ Ոստիկանության հրապարակած լուսանկարներում երևում է, որ Երևանից Եղեգնաձոր տանող ճանապարհին բազմաթիվ մեքենաներ են կուտակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ այսօր տեղացած առատ ձյան պատճառով փակ է Երևանից դեպի Եղեգնաձոր ճանապարհը:

Այժմ տարվող ձնամաքրման աշխատանքների պատճառով ավտոճանապարհի երթևեկությունը դադարեցված է և կվերականգնվի աշխատանքների ավարտից հետո:

«Հաշվի առնելով վերը նշվածը` հորդորում ենք խուսափել տվյալ ճանապարհահատվածներով երթևեկելուց և մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ փակ են նաև Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Դիլիջանի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են, Սպիտակի ոլորաններին կան կուտակումներ։

Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։:

Արարատի մարզի Զանգակատուն-Լանջառ-Տիգրանաշեն ավտոճանապարհին, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին բուք է (կան կուտակումներ)։

Շիրակի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Եղեգնաձոր, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում ձյուն է գալիս:

Հիշեցնենք, որ այսօրկեսօրին առատ ձյուն էր գալիս նաև Երևանում։

«Սուրենյան ջան, ինչի՞ եք այդպես բարկացել». օգտատերերը միացել են օդերևութաբանի չելենջին