Թինա Կանդելակին պարել է Արսեն Շախունցի երգի տակ. ոմանք կասկածել են, որ նա հղի է

Թինա Կանդելակին արդեն 45 տարեկան է, բայց իր տեսքով շատերի նախանձն է շարժում։ Այնպես որ նրա հրապարակած տեսանյութն իսկական խառնաշփոթ է առաջացրել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավարուհի, «Մատչ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին Instagram-ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որը բազմաթիվ հարցեր է առաջացրել:

Կարճ տեսահոլովակում Կանդելակին նախ պարում է Սլավա Մարլոուի «Դու այրվում ես կրակի պես» երգի, իսկ հետո` Արսեն Շախունցի «Կանգ առ, աղջիկ» կոմպոզիցիայի տակ: Ակնհայտ է, որ երկրորդ երգն ավելի հոգեհարազատ է Կանդելակիին։ Նա մեծ ոգևորությամբ է պարում, իսկ պարելու ընթացքում հստակ երևում է նրա կլորացած փորը։

Կանդելակին գրել է, որ այդ համարը նվիրում է եղբորը՝ Ալեկոյին ՝ իր երգերի ու պարերի սակավաթիվ երկրպագուներից մեկին։

«Խելքի բուն». Թինա Կանդելակին հայերեն է գովել ամուսնուն

«Եղբայրս, քո կենացը խմում եմ թարմ քամած հյութով և փորձում եմ հեռու մնալ մեր հանդիպումներից, քանի որ դրանցից յուրաքանչյուրը 2 կգ է ավելացնում»,– գրել է Թինան:

Օգտատերերից շատերին գրավել է ոչ թե Թինայի պարը, այլ նրա կազմվածքի փոփոխությունը։

«Շատ վատ մաշկ ունի». Թինա Կանդելակին «տեղն է դրել» Սոբչակին՝ անհամ կատակի համար

«Հղի՞ եք։ Ինձ նույնպես թվում էր, որ նա հղի է։ Թինան կա՛մ հղի է, կա՛մ լավ նախաճաշել է»,– գրել են ոմանք։

Կանդելակին երկու երեխա ունի գործարար Անդրեյ Կոնդրախինի հետ ամուսնությունից։ 2014–ին նա երկրորդ անգամ ամուսնացավ, հաղորդավարուհու ամուսինը գործարար Վասիլի Բրովկոն է։

Ինչի՞ մասին էր երազում Թինա Կանդելակին հղիության ընթացքում. հաղորդավարուհին անկեղծացել է