«Սպուտնիկ V»-ի մշակողները պատասխանել են Մակրոնին. «Միասին մենք ուժեղ ենք»

ԵՄ-ի վիրտուալ գագաթաժողովի առաջին օրվա արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի առաջնորդը կոչ է արել եվրոպական երկրներին ինքնուրույնություն դրսևորել պատվաստանյութերի արտադրման հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. «Սպուտնիկ V»-ի մշակողները պատասխանել են պատվաստանյութերի մակարդակով համաշխարհային նոր տիպի պատերազմի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին։

Ռուսական պատվաստանյութը շուտով կհասնի Հայաստան. ՌԴ դեսպան

Ավելի վաղ Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Չինաստանը փորձում են օգտագործել կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը որպես ազդեցության լծակ։

«Սիրելի Էմանուել Մակրոն, մենք ջանում ենք, որ պատվաստանյութերը քաղաքականությունից դուրս լինեն․ դա աշխարհում խաղաղության, այլ ոչ թե պատերազմի մեր լավագույն հույսն է», - պատվաստանյութի Twitter-ի պաշտոնական էջում պատասխանել են «Սպուտնիկ V»-ի ստեղծողները։

Գրառման հեղինակներն առաջարկել են Ֆրանսիային միանալ այն երկրներին, որոնք որոշել են դեղամիջոցն արտադրել իրենց մոտ։

«Տարբեր պատվաստանյութերի արտադրությունը այդ հարցում անկախության ուղի է հարթում։ Միասին մենք ուժեղ ենք», - ընդգծված է գրառման մեջ։

Ավելի վաղ ռուսական պատվաստանյութն իրենց երկրում արտադրելու հնարավորությունը դիտարկելու մասին հայտարարել էր Իտալիան։

Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Մոսկվան որևէ մեկին չի պարտադրում իր մշակումները, սակայն հարց է առաջանում, թե ում շահերն են պաշտպանում Եվրոպայի իշխանությունները՝ քաղաքացիների՞, թե՞ դեղագործական ընկերությունների։

Ֆրանսիացիների ավելի քան մեկ քառորդը կցանկանար պատվաստվել «Սպուտնիկ V» -ով․ հարցում

Ռուսաստանում արդեն 3 պատվաստանյութ է գրանցված․ Գամալեայի անվան կենտրոնից՝ «Սպունտիկ V»-ն, Նովոսիբիրսկի «Վեկտորից»՝ «ԷպիՎակԿորոնան» և Չումակովի անվան կենտրոնից՝ «ԿովիՎակ»-ը։