Փաշինյանը զանգահարել է Պուտինին. ի՞նչ է քննարկվել

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ իրադրությունը տարածաշրջանում կայունացել է ու ընդհանուր առմամբ հանգիստ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը, տեղեկացնում են Կրեմլի լրատվական ծառայությունից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է COVID-19-ի դեմ

«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ քննարկման ընթացքում գոհունակությամբ նշվել է, որ իրադրությունը տարածաշրջանում կայունացել է ու ընդհանուր առմամբ հանգիստ է»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ՝ շեշտադրելով էներգետիկ ոլորտն ու պայքարը  կորոնավիրուսի դեմ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների վերաբերյալ։

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ 44-օրյա պատերազմի ընթացքում հրադադար հաստատելու մի քանի փորձից հետո կնքվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, փոխանակել զոհերի մարմիններն ու գերիներին։

Արցախում 110 մլրդ դրամի ծրագիր կիրականացվի. Փաշինյանն ասաց` ինչպես է գումարը «հավաքվելու»

Ադրբեջանին հանձնվեցին Քելբաջարի, Լաչինի ու Աղդամի շրջանները, տարածաշրջանում տեղակայվեց ռուսական խաղաղապահ անձնակազմը։