Օձուն գյուղի 28-ամյա բնակիչը հետախուզվում է 34–ամյա համագյուղացուն սպանելու մեղադրանքով

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 28-ամյա երիտասարդին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. 34–ամյա համագյուղացուն սպանելու մեղադրանքով հետախուզում է հայտարարվել 28-ամյա երիտասարդի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խառայությունը։

Օհանավանում 38-ամյա հավաքարարը 2 հեռուստացույց է գողացել առանձնատնից ու տվել պարտքի դիմաց

Նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Օձուն գյուղի 28-ամյա բնակիչը 2020թ. փետրվարի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, գյուղի հրապարակում վիճաբանել է 34-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ իր մոտ գտնվող որսորդական հրացանով բազմակի կրակոցներ է արձակել նրա գլխին և որովայնին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։ 34–ամյա տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 28-ամյա երիտասարդին  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: