Կապիկը փախել է ցուցահանդեսից ու զբոսնում է Ասբեստ քաղաքի առևտրի կենտրոնում. տեսանյութ

Ցուցահանդեսի կազմակերպիչները համոզված են, որ կենդանին կվերադառնա, երբ ուտելու ցանկություն ունենա։ Բայց կապիկը կարողանում է իր սննդի հարցն էլ լուծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Սվերդլովի մարզի Ասբեստ քաղաքում կապիկը փախել է կենդանիների ցուցահանդեսից, զբոսնել տեղի առևտրի կենտրոնում և հայտնվել տեսախցիկի տեսադաշտում։ Տեղեկությունը հայտնում է LIFE SHOT Telegram-ալիքը։

Լքված կապիկը կատվին է գգվում. կատուն նրա համար փոխարինել է մորը. հուզիչ տեսանյութ

Ալիքի տեղեկություններով՝ արդեն երկու օր է` կապիկին չեն կարողանում բռնել, որովհետև նա բարձրանում է առաստաղին ամրացված կոնստրուկցիաների վրա։

Ինչպես է կապիկը տեսահոլովակներ դիտում սմարթֆոնով. տեսանյութ

Ցուցահանդեսի կազմակերպիչները համոզված են, որ կենդանին կվերադառնա, երբ ուտելու ցանկություն ունենա։ Բայց կապիկը սնունդ է գտնում առևտրի կենտրոնում և չի վերադառնում։

Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում