«Դեմ եմ լինելու խստացումներին». Վահան Քերոբյանը չի ողջունի նոր սահմանափակումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հուսով է, որ նոր սահմանափակումներից հնարավոր կլինի խուսափել առողջապահական անվտանգության կանոնների պահպանման շնորհիվ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Եթե կորոնավիրուսի համավարակի հետ կապված տնտեսական նոր սահմանափակումներ սահմանելու կարիք լինի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեմ կլինի կառավարության այդ նախաձեռնությանը: Նա իր կարծիքը հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում:

«Ես գիտեմ, որ խստացումները շատ վատ են տնտեսության համար։ Քանի որ ես տնտեսության համար եմ պատասխանատու, դեմ եմ լինելու խստացումներին: Բայց, իհարկե, պետք է ամեն ինչ բալանսի մեջ լինի։ Եթե տեսնենք, որ առողջապահության համակարգը այլևս չի կարող սպասարկել հիվանդությունը, ապա, իհարկե, պետք է դիտարկենք խստացումների տարբերակը»,- ասաց նա։

Նախարարը միաժամանակ հույս հայտնեց, որ նոր սահմանափակումներից հնարավոր կլինի խուսափել առողջապահական անվտանգության կանոնների պահպանման շնորհիվ։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1005–ով և դարձել 188446։

2021-ի վերջում կունենանք ավելի քան 20 տոկոս տնտեսական աճ. Վահան Քերոբյանի նոր կանխատեսումը