Դարյա Մորոզի հետ կապված պատմությունը հանգիստ չի տալիս դիզայներ Ալեքսանդր Հարությունովին

Սկանդալը ոչ մի կերպ չի հանդարտվում։ Տպավորություն է, թե դերասանուհին դիտավորյալ է սադրում նախկին ընկերոջը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. «Աստղային» դիզայներ Ալեքսանդր Հարությունովը կրկին անդրադարձել է հայտնի դերասանուհի Դարյա Մորոզի «դավաճանության» թեմային։

Մի քանի ամիս առաջ դիզայներն Instagram-ում իսկական փոթորիկ էր առաջացրել` հայտնելով, որ դերասանուհի Մորոզը կոսմետիկայի ապրանքանիշի գովազդում նկարահանվել է իր հեղինակած զգեստով, բայց իրեն նույնիսկ չի նշել։

Հիմա էլ Instragram-ում հրապարակել է YouTube-յան «Բոլորիդ ցույց կտամ» շոուից մի դրվագ, որտեղ հաղորդավարուհի Դիանան պատմում է դերասանուհու հետ սկանդալի մասին։

Դրանից հետո նամակագրությանը միացել են Ալեքսանդր Հարությունովի երկրպագուները և արդարության կոչ արել։ Բայց Մորոզը պարզապես արգելափակել է նրանց։

Դիզայներ Արտաշես Օհանյանը 4 զգեստ է ստեղծել Օլգա Բուզովայի համար

Հրապարակված լուսանկարներից մեկի տակ դիզայները մեկնաբանություն է թողել՝ ուղղված անձամբ դերասանուհուն։ Մորոզը պատասխանել է, որ ինքը չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը։

«Գոնե ներողություն խնդրիր։ Նախքան քեզ աստղի նման պահելը տես, թե ում հետ գործ ունես», - գրել է ի պատասխան Ալեքսանդր Հարությունովը։

Յուլյա Նաչալովայի բժիշկը պատմել է, թե ինչը կարող էր փրկել երգչուհու կյանքը

Հետաքրքիր է, որ նախկինում Դարյա Մորոզը հաճախ էր դիմում դիզայների օգնությանը և աշխատում նրա հետ։ Նրանց հարաբերությունները երկրպագուներին միշտ ջերմ ու ընկերական են թվացել։ Մորոզը հաճախ էր ֆոտոշարքերի մասնակցում հենց Ալեքսանդր Հարությունովի հեղինակած կերպարներում։ Դիզայները հատուկ ուշադրություն էր հատկացնում դերասանուհուն։

Միևնույն ժամանակ ոճային կերպարների համար նրան երախտապարտ են Քորթնի Քարդաշյանը, Լեդի Գագան, Լինդսի Լոհանն ու համաշխարհային այլ աստղեր։

Ադրբեջանցի երգչուհի Efendi-ն հայտնվել է սոցցանցային սկանդալի կիզակետում