ՌԱԴԻՈ

Քոչարյանի կրած վնասների համար կան ռեաբիլիտացիայի հնարավորություններ. Խուդոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՍԴ–ի որոշմանը, ըստ որի` Քոչարյանի դեմ հարուցված քրգործով 300.1 հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։
Sputnik
Քոչարյանի կրած վնասների համար կան ռեաբիլիտացիայի հնարավորություններ. Խուդոյան

Հովհաննես Խուդոյանի դիտարկմամբ`տրամաբանորեն դրան պետք է հաջորդ նիստին հետևի այդ մասով պաշտպանական թիմի կողմից ներկայացված  միջնորդության վերանայումը` քրեական գործի վարույթը կարճելու կապակցությամբ։ Ըստ նրա` դատարանը պետք է չորս ամբաստանյանլի նկատմամբ 300.1 հոդվածով հետապնդումը դադարեցնի, և քանի որ գործում կան նաև այլ դրվագներ, ապա դրանցով քննությունը պետք է շարունակվի, ուստի կարիք կլինի ինչ–որ ժամանակ գործի նյութերից առանձնացնել վերաբերելի հատվածը, որը կկազմի 6-7 հատոր։ 

Այս գործի ավարտը լինելու է Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդման դադարեցումը. Վարդևանյան

«ՍԴ–ի որոշման ծանուցման կարիք չկա, որովհետև հրապարակային հասանելի ակտ է լինելու, որի վերջնական տեքստը կլինի երկուշաբթի կամ երեքշաբթի օրը։ Մեզ խոստացել են տրամադրել եռօրյա ժամկետում։ Հիմա առաջնորդվելով այն հանգամանքով, որ այդ հոդվածն այս պահին գոյություն չունի, և քանի դեռ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը չի փոփոխվել ԱԺ–ի կողմից, հետևաբար գոյություն չունի, իսկ փոփոխվելուց հետո էլ չի կարող կիրառվել նախկին իրադարձությունների նկատմամբ։ Գործի վարույթը պետք է միանշանակ կարճվի, այստեղ այլ մեկնաբանություն չկա»,– նշեց փաստաբանը։ 

Խուդոյանի խոսքով` կան ռեաբիլիտացիայի հնարավորություններ, այսինքն` օրենքը նախատեսում է հնարավորություն նախկինում հետապնդման համար պահանջել հատուցումներ այն վնասների համար, որ կրել է անձը քննվող գործի ընթացքում, սակայն այդ մասով վստահորդների հետ դեռ պետք է անցկացվեն քննարկումներ։ Նման իրավական գործիքները կկիրառվեն միայն նրանց ցանկության դեպքում։     

Տեղեկացնենք, որ ՀՀ ՍԴ–ն գրավոր ընթացակարգով քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի (սահմանադրական կարգը տապալելու)՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

Սահմանադրական դատարանը ՀՀ ՔՕ–ի 300.1 հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր`հավելելով, որ Սահմանադրության 177-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվում է. փաստաբան