Արցախում ամեն օր ավելի քան 100 պայթյունավտանգ օբյեկտ է ոչնչացնում

Ամենօրյա աշխատանքներում ներգրավում են ռուսական խաղաղապահ զորակազմից հումանիտար ականազերծման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայող:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ռուս խաղաղապահներն Արցախում ամեն օր ավելի քան 100 պայթյունավտանգ օբյեկտ են ոչնչացնում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Արցախի նախագահն ու ՀՀ արտգործնախարարը քննարկել են գերիներին վերադարձնելու քայլերը

Նշվում է, որ պայթյունավտանգ առարկաները, որոնց թվում են ականներ և հրետանային արկեր, ոչնչացվում են «Բալիջա» հատուկ զինափորձարանում: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման եղանակով՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։

«Այդ զինամթերքը հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի ականազերծման աշխատանքների ընթացքում։ 4 ամիս շարունակ մենք աշխատում ենք ամեն օր և օրական ոչնչացնում ավելի քան 100 զինամթերք։ Այս աշխատանքը շատ բարդ է, քանի որ տրոտիլային համարժեքը (պայթյունի ժամանակ - խմբ.) շատ փոքր է`մենք գտնվում ենք քաղաքի մոտ», - հաղորդագրության մեջ մեջբերվում է պայթյունավտանգ իրերի ոչնչացման խմբի հրամանատար Իլյա Մանյակինի խոսքը:

Նշվում է, որ ամենօրյա աշխատանքներում ներգրավում են ռուսական խաղաղապահ զորակազմից հումանիտար ականազերծման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայող: