Արսեն Զախարյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունների ամենաերիտասարդ ռմբարկուն

2020-2021 թթ. Արսեն Զախարյանն սկսել է հանդես գալ Մոսկվայի «Դինամո-2»–ում, իսկ այս գարնանը դարձել է թիմի անդամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ մրցաշարերի ամենաերիտասարդ ռմբարկուն։ Տեղեկությունը հայտնում է «Դինամոյի» կայքը։

299 խաղ, 140 գոլ, ռմբարկու և մարզիչ. Էդուարդ Երանոսյանը բուլղարական ֆուտբոլի խորհրդանիշն է

Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչում Զախարյանը գոլի հեղինակ է դարձել 17 տարեկան 9 ամսական 27 օրական հասակում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր բելգիացի Յարի Վերսհարենին, որը գոլի հեղինակ էր դարձել 17 տարեկան 11 ամսական 10 օրական հասակում։

Արսեն Զախարյանն աչքի է ընկել Եվրոպայի առաջնության եզրափակիչում Ռուսաստանի երիտասարդական հավաքականի և Իսլանդիայի հետ առաջին խաղում: Ռուսաստանի հավաքականը հաղթեց 4:1 հաշվով: 17-ամյա Զախարյանը երիտասարդական հավաքականի կազմում դարձել է գոլի հեղինակ և 11 մետրանոց վաստակել։

Հայաստանում լույս է տեսել ֆուտբոլային բացառիկ անթոլոգիա. նման ձեռնարկ երբևէ չի հրատարակվել

Արսեն Զախարյանը ծնունդով Սամարայից է, «Крылья Советов» ակումբի սան: 2020-2021 թթ. սկսել է հանդես գալ Մոսկվայի «Դինամո-2»-ում, իսկ այս գարնանը դարձել է թիմի անդամ։

Նախորդ տարվա հոկտեմբերին Զախարյանը հայտնվել է 2003 թվականին ծնված աշխարհի 60 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում, որն ամեն տարի կազմում է բրիտանական The Guardian պարբերականը։

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան է նշանակվել