Ռուսաստանում մեկնարկել է «ԿովիՎակ» պատվաստանյութի արտադրությունը

Չումակովի անվան կենտրոնում գնահատել են կամավորների հակամարմինների մակարդակը և նախատեսում են աշնանը փաստաթղթեր ներկայացնել ԱՀԿ նախնական որակավորման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Չումակովի անվան կենտրոնում պաշտոնապես ազդարարվել է «ԿովիՎակ» պատվաստանյութի արտադրության մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ կրթության և գիտության նախարարությունը։

Հայաստանում 600 մարդ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. քանի՞ կրկնավարակում ենք ունեցել

Դեղասրվակների առաջին խմբաքանակի տուփը ներկայացրել է գերատեսչության ղեկավար Վալերի Ֆալկովը։ Դեղամիջոցն արտադրվում է ներմկանային ներարկման համար նախատեսված սուսպենզիայի տեսքով։

«Այսպիսով, ռուսական երրորդ պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ կդրվի և մոտակա օրերին կհայտնվի մարզերում»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Վաճառքի առավելագույն գինը 4330 ռուբլի է՝ 10 դեղասրվակի դիմաց։

Չումակովի անվան կենտրոնում կամավորների մոտ հակամարմինների մակարդակը լավ են գնահատում և նախատեսում են աշնանը փաստաթղթեր ներկայացնել ԱՀԿ նախնական որակավորման համար։

Կենտրոնի աշխատակիցները, որոնք մասնակցել են պատվաստանյութի մշակմանն ու արտադրմանը, գերատեսչական պարգևներ են ստացել, որոնք հանձնել է ՌԴ կրթության և գիտության նախարարը։

«Ինձ համար առանձնապես հաճելի է այսօր մրցանակներ հանձնել Չումակովի անվան կենտրոնի կոլեկտիվի մեծ մասին և շնորհավորել նրանց հիանալի արդյունքի առթիվ։ Եվ ես բոլորիդ անսահման շնորհակալություն եմ հայտնում ձեր ինքնազոհ ջանքերի, ձեր համակարգված աշխատանքի համար»,-ասել է Ֆալկովը։

Նրա խոսքով՝ Չումակովի անվան կենտրոնի աշխատակիցների մի մասը նաև պետական մրցանակների կներկայացվեն։

«ԿովիՎակը» պատվաստանյութը հիմնված է SARS-CoV-2 վիրուսի վրա, հատուկ մշակվում է այնպես, որ զրկվի վարակային հատկություններից, բայց պահպանի իմունային արձագանք առաջացնելու ունակությունը։

Ֆրանսիացիների ավելի քան մեկ քառորդը կցանկանար պատվաստվել «Սպուտնիկ V» -ով․ հարցում