Վստահելի գործընկեր եք. Փաշինյանն ընդունել է Իրաքի պաշտպանության նախարարի պատվիրակությանը

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Իրաքի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերվող հավասարակշռված դիրքորոշումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումա Ինադ Սաադունի Խատաբի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետը ողջունել է Իրաքի պաշտպանության նախարարի այցը Հայաստան և նշել, որ մեր երկիրն Իրաքը դիտարկում է որպես վստահելի գործընկեր՝ հիմնված ամուր պատմամշակութային կապերի վրա:

Փաշինյանը բարձր է գնահատել Իրաքի իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությունը, ինչը հնարավորություն է տալիս հայկական սփյուռքին պահպանել կրոնական արժեքներն ու նպաստել երկրի զարգացմանը:

Վստահելի գործընկեր եք. Փաշինյանն ընդունել է Իրաքի պաշտպանության նախարարի պատվիրակությանը

Ջումա Ինադ Սաադունի Խատաբն էլ իր հերթին նշել է, որ Իրաքի կառավարությունը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնմամբ: Իրաքի պաշտպանության նախարարը կարևորել է Զինված ուժերի ոլորտում փոխգործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը:

Վստահելի գործընկեր եք. Փաշինյանն ընդունել է Իրաքի պաշտպանության նախարարի պատվիրակությանը

Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են ռազմատեխնիկական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության սերտացմանը վերաբերող մի շարք հարցեր և կարևորել Երևանում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համապատասխան հուշագրի ստորագրումը:

Արա Այվազյանը Իրաքի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածքային անվտանգության հարցեր

Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Իրաքի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերվող հավասարակշռված դիրքորոշումը:

Վարչապետն անդրադարձել է Իրաքի հետ տնտեսական կապերի զարգացմանը և հույս հայտնել, որ այս տարի նախանշված երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով հնարավոր կլինի նոր ազդակ հաղորդել նաև առևտրատնտեսական կապերին:

ՀՀ վարչապետն ու Իրաքի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

Հիշեցնենք` այսօր ավելի վաղ Ջումա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել էին ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։