ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. 38-ամյա մի կին, որն Օհանավան համայնքի առանձնատներից մեկում հավաքարար է աշխատել, հեռուստացույցներ է գողացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Կինը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։
«Նա տվել է խոստովանական բացատրություն, որ մարտի 10-ին Օհանավան համայնքի մի առանձնատնից գողացել է 2 հեռուստացույց, որոնք 200.000 դրամ պարտքի դիմաց տվել է ծանոթին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դիմակավորված ու զինված գողություն Գյումրիում. կողոպտիչը հափշտակել է ամբողջ գումարը
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ 38-ամյա կինը 2020 թ. դեկտեմբերի 25-ին Օհանավան համայնքի նույն առանձնատնից գողացել է նաև էլեկտրական մսաղաց: Նա ոստիկաններին է ներկայացրել ողջ գողոնը։
Կատարվում է քննություն։
Արմավիրցի հանդուգն գողերը․ կողոպտել են համագյուղացիների մեքենաներն ու տները․ տեսանյութ