Կոտայքի մարզպետը չի հերքում՝ Սասուն Միքայելյանի հետ կապված մարդիկ մարզպետարանում շատ են

Կոտայքի մարզպետը չի հերքել, որ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանի դուստրը մարզպետի օգնականն է, փեսան՝ փոխմարզպետը և այլն: Բայց «ընտանեկան բիզնես» ձևակերպումը չի ընդունում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը չի հերքում՝ անձամբ ճանաչել է մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի պաշտոնի համար հայտարարած մրցույթում հաղթած անձնավորությանը: Այս մասին Մեսրոպյանը հայտնեց այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում:

Կոտայքը նոր մարզպետ ունի. «Խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի»

«Այդտեղ որևէ միտում չկա. ինքը մասնագետ է, և որևէ օրենքի խախտում տեղի չի ունեցել»,- ասաց նա:

Մարզպետը նաև չհերքեց, որ «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի հարազատները, համագյուղացիներից ոմանք ևս աշխատում են մարզպետարանում. դուստրը մարզպետի օգնականն է, փեսան՝ փոխմարզպետը և այլն: Բայց «ընտանեկան բիզնես» ձևակերպումը չի ընդունում:

«Ես հեռու եմ այդ «ընտանեկան» ձևակերպումից, որովհետև ես Սասուն Մ իքայելյանի ընկերն էի, բարեկամն էի նաև 2007թ-ին, 2008թ-ին, երբ որ այդ նույն քաղաքական թիմը նախորդ իշխանությունների, նախորդ ռեժիմի կողմից հալածվում էր, և ես, լինելուվ Սասուն Միքայելյանի ընկերը, բարեկամը, նաև եղել եմ իմ ապրած տարիների ընթացքում Մեսրոպ Մեսրոպյան և ունեցել եմ թե՛մասնագիտական, թե՛ քաղաքական կենսագրությունը: Եվ այնպես չէ, որ Սասուն Միքայելյանի գոյութոյւնն էր , որ տվեց այդ հնարավորությունը, որ ես այսօր մարզպետ եմ նշանակվել»,- ասաց նա:

«Վերածնվող Հայաստան». Սյունիքի նախկին մարզպետը կուսակցություն է ստեղծել

Կոտայքի մարզպետն անդրադարձավ նաև այն հարցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Կոտայքի մարզ կատարած այցելության ժամանակ հավաքին ներկա էին մեծ թվով երեխաներ, ինչը քննադատական գնահատականների է արժանացել հանրության շրջանում: Մեսրոպյանը, սակայն, հավաքին երեխաների մասնակցության մեջ ոչ մի վատ բան չի տեսնում:

«Պատմության ընթացքում միայն մեր երկրում չէ և մեր օրերում է, որ նման հավաքների ժամանակ մասնակցում է նաև մատաղ սերունդը, և այդտեղ ես տարօրինակ որևէ բան չեմ տեսնում»,- ասաց նա:

Ինչպե՞ս են ապրում Ադրբեջանին սահմանակից Տավուշի գյուղերում. տեսանյութեր, լուսանկարներ