Իրանը հարձակվել է իսրայելական ընկերությանը պատկանող բեռնանավի վրա․ ԶԼՄ

Հեռուստաալիքի տվյալներով ՝ նավը պատկանում է իսրայելական XT Management ընկերությանը, որի գրասենյակը գտնվում է Հայֆայում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Իրանը հարված է հասցրել իսրայելական «XT Management» ընկերությանը պատկանող բեռնատար նավին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսրայելական «12–րդ ալիք»-ին:

ԱՄՆ-ն վախեցել է Ատլանտյան օվկիանոսում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ակտիվությունից

«Իրանցի զինվորականները վաղ առավոտյան Արաբական ծովում հրթիռակոծել են Տանզանիայից Հնդկաստան ընթացող բեռնատար նավը, որը վնասվել է, բայց շարունակել ճանապարհը», - հաղորդում է հեռուստաալիքը։

Ռումինիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել. զոհեր կան

Հայֆայում գտնվող «XT Management» իսրայելական ընկերության սեփականատեր Ուդի Էնջելը տեղյակ է կատարվածի մասին։ Ուժային կառույցները միջադեպի վերաբերյալ հաղորդում են ստացել և, հաշվի առնելով վերջերս տեղի ունեցած նմանատիպ մի քանի միջադեպերը, փորձում են գնահատել` արդյոք Իրանն Իսրայելի դեմ նոր ճակատ չի՞ բացել ծովում։  Նավը կշարունակի իր երթուղին, վերանորոգումը նախատեսվում է իրականացնել Հնդկաստանում։

Թունիսի ափերի մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող երկու նավ է խորտակվել. զոհեր կան