ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինին. քննարկվել է նաև հայ գերիների խնդիրը

Հանդիպման ընթացքում քննարկվել են դաշնակից երկու երկրների միջև իրավական փոխօգնության, քրեաիրավական ոլորտում փոխհարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։

Եվրախորհրդարանի անդամները պահանջում են Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

 Հանդիպման ընթացքում քննարկվել են դաշնակից երկու երկրների միջև իրավական փոխօգնության, քրեաիրավական ոլորտում փոխհարաբերությունների զարգացմանը և փորձի փոխանակմանը միտված համատեղ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ:

«Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձման հնարավորություններին, այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք `հունվարին ՀՀ գլխավոր դատախազի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում Արթուր Դավթյանը ՌԴ իր գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին, հրավիրել էր Հայաստան:

Հայ գերիների նկատմամբ վերաբերմունքը մարդկության դեմ հանցագործություն է. Աննա Նաղդալյան

Հրավերն ընդունվել է, և ապրիլին նախատեսված է ՌԴ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: 

Արթուր Դավթյանը և դեսպան Կոպիրկինն այս համատեքստում քննարկել են նաև վերոնշյալ այցի օրակարգին, կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր: