Աճյունների որոնումը դարձյալ արդյունք չի տվել. հաջորդը Մատաղիս-Թալիշ ուղղությունն է

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է` ինչ փուլում են պատերազմի ավարտից հետո ընթացող անհետ կորածներին ու զոհվածների աճյունների որոնման աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Այսօր Շուշիի շրջանի Շուշի-Լիսագոր հատվածում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել: Տեղեկությունը Facebook–ի  էջում հայտնում է ԱՀ ԱԻՊԾ–ն։  

Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր դադարեցվել են. ո՞րն է պատճառը

«Աշխատանքները նախատեսվում է շարունակել վաղը՝ հյուսիսարևելյան (Մատաղիս-Թալիշ) ուղղություններում, իսկ առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առայսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների թիվը մարտի 20-ից այս կողմ չի փոխվել:

Վերջին տվյալներով` հայտնաբերված մարմինների և աճյունների ընդհանուր թիվը 1518 է:

180 ծնող սպասում է պատասխանի. նախարարը չի բացառում, որ ոչ բոլոր աճյունները կնույնականացվեն