Արա Այվազյանը Իրաքի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածքային անվտանգության հարցեր

Նախարար Այվազյանը Իրաքի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Արա Այվազյանը Իրաքի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածքային անվտանգության հարցեր

«Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և Իրաքի միջև ռազմական և անվտանգային երկխոսության խորացման կարևորությունը՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ նշված ոլորտներում սերտ համագործակցությունը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման գործում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի։ Նախարար Այվազյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության վրա՝ մտահոգություն հայտնելով վերջինիս կողմից հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների տեղակայման առնչությամբ։

Արա Այվազյանը Իրաքի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածքային անվտանգության հարցեր

Այս համատեքստում ընդգծվել է հնարավոր ձևաչափերում ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը։

Արա Այվազյանը Իրաքի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածքային անվտանգության հարցեր

Հիշեցնենք` այսօր ավելի վաղ Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել էր ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը։

Հայաստան է ժամանել Իրաքի պաշտպանության նախարարը և փաստաթուղթ ստորագրել Հարությունյանի հետ

Նրանք ստորագրել են պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցության համաձայնություն, որով սահմանվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության 13 ոլորտներ:

Փաստաթղթով նախատեսվում է նաև նախապատրաստել և ստորագրել ՀՀ պաշտպանության նախարարության և Իրաքի պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։

Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-ին այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։

Հայաստանի ու Իրաքի քաղաքացիներն իրենց երջանիկ չեն զգում. հարցման արդյունքներ