Ապրիլի 1-ից կավելանա Ռուսաստանից Հայաստան կանոնավոր չվերթերի թիվը

Ռուսաստանցիները կկարողանան Հայաստան և մի շարք այլ երկրներ թռչել ոչ միայն Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից, այլև տարածաշրջանային այլ օդանավակայաններից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Ռուսաստանից Հայաստան, Բելառուս, Ադրբեջան, Եգիպտոս և ԱՄԷ կանոնավոր չվերթերի քանակն ավելացել է մինչև շաբաթական մեկ չվերթ՝ Ռուսաստանի միջազգային օդանավակայաններից փոխադարձ հիմունքներով, բացի Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

«Ուրալյան ավիաուղիները» սկսում են ուղիղ չվերթեր իրականացնել Կրասնոյարսկից Երևան

Նաև որոշում է ընդունվել ապրիլի 1-ից Կուբայի հետ կանոնավոր չվերթերի (շաբաթական մինչև յոթ չվերթ Մոսկվա-Վարադերո երթուղով) և Բելառուսի` շաբաթական մեկ չվերթ Կալինինգրադ-Մինսկ երթուղով, շաբաթական մեկ չվերթ ՝ Ռուսաստանի միջազգային օդանավակայաններից, փոխադարձ հիմունքներով (բացի Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից, որոնց վերաբերյալ որոշումներն ընդունվել են կառավարության կողմից ավելի վաղ):

Հիշեցնենք` համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար փետրվարին գործարկվել է «Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը։

Հայաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում:

Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը