Անհայտ անձինք կոտրել են Երևանում գտնվող Լրագրողի արձանը. լուսանկարներ

Չարագործների գործողությունների հետևանքով արձանը զրկվել է ձեռքից ու ոտքից։ Դեպքն ուսումնասիրում է ոստիկանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Անհայտ անձինք այսօր կոտրել են Երևանի Նոր Նորք համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Լրագրողի արձանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

«Տարել են ձեռքը և ոտքը (պղինձ)»,– նշված է հաղորդագրության մեջ։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ն ահազանգել է ոստիկանություն։

Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ահազանգը ստացել են առավոտյան 11։00-ին։ Այս պահին նյութեր են նախապատրաստվում։

Լրագրողի արձանը բացվել է 2014 թ․ «Կառլեն և Սառա Եսայաններ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և խորհրդանշում է անվախ, անկաշառ ու հայրենիքի նվիրյալի կերպարը։ Մարմնավորում է ազատ խոսքի կրողների իրական պատմությունը` սկսած 1988 թթ-ի հայտնի իրադարձություններից։

Հիշեցնենք` մարտի 15-ին էլ անհայտ անձինք Երևանի 2800-ամյակի այգուց գողացել էին նավակով տղայի բրոնզե արձանը։

Գանձագողերը վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը. լուսանկարներ