Իրականում ինչ-որ չափով այդ ամենը կարծես թե հաջողում է։ Միացյալ Նահանգները նոր պայմաններ է թելադրում եվրոպական իր գործընկերներին։ Ու այնպես է արել, որ դրանից ուղղակի չի հաջողվում խուսափել։
Միացյալ Նահանգները և Եվրամիությունն աչք են փակում Թուրքիայի դեստրուկտիվ դերակատարման վրա
Դե, որովհետև ամերիկացիների թելադրած պայմաններն առաջին հերթին հենց ՆԱՏՕ–ի ու Եվրամիության բարձրաստիճան չինովնիկներին է ձեռնատու։ Նրանք եվրոպական երկրների ղեկավարների վրա ինչ–որ տեղ ավելի լուրջ ազդեցություն ունենալու գործիքներ են ստանալու։
Մեծ քաղաքականության տիտանները հայտնվել են բարիկադի հակառակ կողմերում
Ի վերջո ընդհանուր Արևմուտքը մի փաստաթուղթ է ընդունում, որը եվրոպական մայրաքաղաքներն առանձին–առանձին հազիվ թե միաձայն ընդունեին։ Սակայն հիմա, երբ ԱՄՆ–ի պետքարտուղարն է գլխավերևում կանգնած, փաստաթուղթը միաձայն է անցնում։