ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այսօր` 15:47-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի Կաշեգործների փողոցի մոտակայքում գտնվող «Երևան» ՀԷԿ-ի ջրամբարում դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերվել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի (մոտ 40 տ․)։
Ինչո՞ւ են «Սպայկայի» սառնարաններում դիակներ պահվում․ պարզաբանում է ընկերությունը