Դե ֆակտո մենք գործ ունենք թուրքական բանակի հետ. նախարարը խոսեց բանակի բարեփոխումների մասին

Հարությունյանը շեշտեց, որ բարեփոխումների շրջանակում վերանայվում է նաև սպայի դերը, սպայական ծառայության գրավչությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Պատերազմից հետո աշխարհաքաղաքական իրավիճակը տարծաշրջանում փոխվել է: Հայաստանն այսօր գործ ունի թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով բանակում իրականացվող բարեփոխումների մասին պատգամավորների հարցերին:

«Եվ դե ֆակտո, մենք ունենք գործ թուրքական բանակի հետ: Բնական է՝ որպեսզի մենք կանխենք այդ սպառնալիքը, պետք է համապատասխանեցնենք մեր բանակի ստրուկտուրան, հայ-ռուսական հարաբերությունները այդ ստեղծված սպառնալիքին: Այդ ռեֆորմները ուղղված են դրան»,- ասաց նախարարը:

Հարությունյանը նաև շեշտեց, որ բարեփոխումների շրջանակում վերանայվում է նաև սպայի դերը, սպայական ծառայության գրավչությունը: