Վաղարշակ Հարությունյանը ՌԴ ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է Սյունիքի անվտանգության հարցը

Մարտի 23-ին Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Մարտի 23-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հեռախոսազրույցը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Վաղարշակ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել Ռազմական ոստիկանությունում

Քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել հայկական զինված ուժերի արդիականացման և լայնածավալ բարեփոխումների ծրագրերին։ Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը պայմանավորվածություն են ձեռք բերել նշված հարցերի շուրջ առավել հանգամանալից քննարկումների նպատակով մոտ ժամանակներս ՌԴ բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցի և բանակցությունների անցկացման վերաբերյալ։ 

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԶՈւ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ